Foto

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել  են: «РИА НОВОСТИ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0.03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64,45  դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան մատակարարումները նվազել  են 0.17  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 69,83 դոլարի:

Հունվարի 23-ին նավթի գներն աճ էին գրանցել:

Vesti.am