«Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է ԿԲ կանխատեսմանը և կազմել է 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է», -խորհրդարանում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Ջավադյանը նշեց, որ 2017 թվականին Վրաստանում արձանագրվել է 6.7 տոկոս գնաճ, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, Ռուսաստանում՝ 2.5 տոկոս, Ուկրաինայում՝ 19.9 տոկոս, Իրանում՝ 10 տոկոս։ Անդրադառնալով գնաճի սպասումներին, պաշտոնյան հավելեց, որ երկու տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, ինչը կարևոր երևույթ է։
«Նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է և դրամային ավանդների աճը կազմել է 33.5 տոկոս, իսկ արտարժույթային ավանդների աճը՝ 10.1 տոկոս», - ներկայացրեց Ջավադյանը։
Vesti.am