Foto

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի մարտյան ֆյուչերսներն աճել  են 0.61 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63.96 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան մատակարարումներն աճել են 0.54  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 69.40 դոլարի:

Vesti.am