Foto

Կառավարությունը որոշել է վաճառել պահուստային ֆոնդի թանկարժեք իրերը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել պահուստային ֆոնդի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ․ ծրագիրը։

Որոշման նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ծրագիրը կիրականացնի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը: Նախարարի խոսքով՝ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և արժեքը: «Բացի այդ, այս ապրանքները պահելը չափազանց թանկ է: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հանրային աճուրդներ կազմակերպել պահուստային ֆոնդի չամրացված պահուստները վաճառելու նպատակով»,-նշեց նա։

Նախարարը հավելել է՝ եթե թանկարժեք իրերը  չվաճառվեն  սահմանված գնով, ապա դրանց արժեքը կարող է նվազել, սակայն միջազգային գներից ոչ պակաս: Վարդան Արամյանը նաև նշել է, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի  այդ աճուրդների անցկացման և դրանց արդյունքների մասին:

Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ,  որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը:

Vesti.am