Կամչատկայի երկրամասում Կլյուչևսկի հրաբխից ծովի մակարդակից 6 կմ բարձրությամբ գազի գոլորշու և մոխրի արտանետում է գրանցվել:
«Հրաբխի արտանետումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Գազագոլորշային հետագիծը մոխրի խառնուրդով տարածվում է հրաբխից հարավարևմտյան ուղղությամբ»,- հայտնել են տեղի իշխանությունները:
Հրաբխի շրջանում օդանավերի թռիչքների միջազգային ուղիներ չեն անցնում:
Vesti.am