ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020թ. նախագահի ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին:
«Նա անպայմանորեն վերստին կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում»,- հայտարարել է նա:
Գիդլին նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում Թրամփն արդեն նշանակալի հաջողությունների է հասել տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաև ապահովել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության ջախջախումը:
Vesti.am