Foto

Սահարայում ձյուն է եկել

Սահարա անապատում ձյուն է տեղացել։ Այդ մասին հայտնում է «TSA» պարբերականը՝ հրապարակելով հազվադեպ բնական երևույթը ցուցադրող լուսանկարները և տեսանյութը։

Աղբյուր տվյալների համաձայն՝ ձյան տեսքով տեղումները սկսվել են կիրակի օրվա առավոտյան՝ անապատի հյուսիսային մասում գտնվող Այն Սեֆրա ալժիրյան քաղաքում, իսկ օրվա վերջում ձյունը սկսել է հալչել։

Նշվում է, որ ամռանն Այն Սեֆրա քաղաքում օդի ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի (Ցելսիուսի սանդղակով), իսկ ձմռանը կարող է հասնել 0 աստիճանի։

Vesti.am