Foto

Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի 2017 թվականի լավագույն մարզիկ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի 2017 թվականի լավագույն մարզիկ: Այդ մասին հայտնում է Sports.ru-ն:

32-ամյա ֆուտբոլիստն առաջին տեղն է զբաղեցրել միջազգային 26 լրատվական գործակալությունների հարցման արդյունքում:

Ռոնալդուն այս մրցանակին է արժանանում  երկրորդ տարին անընդմեջ:

Vesti.am