Foto

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են  0,74%-ով մեկ բարելի դիմաց հասնելով 60,28 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան մատակարարումներն աճել են 0,67%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 66,60  դոլարի:

Vesti.am