Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, ավտոբուսը մխրճվել է կանգառում կանգնած մարդկանց բազմության մեջ: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Տեղեկությունը հաստատել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ կա երեք տուժած:
Այժմ իրավապահները փորձում են պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները: