11 ամիսների ընթացքում արձանագրվել է 7,3 տոկոս աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշ, կան առաջատար ուղղություններ՝ արդյունաբերություն, ծառայություններ և առևտուր, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։
«Արդյունաբերությունն աճել է ՀՆԱ-ի ավելի քան 12 տոկոս թողարկումով, նույնքան տոկոսով էլ աճել է առևտրի և ծառայությունների ոլորտը: Դա տեղի է ունենում արտահանման շատ բարձր ցուցանիշի ֆոնին, որը կազմում է շուրջ 23 տոկոս տնտեսական ակտիվություն»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ համեմատաբար ավելի թույլ են շինարարության ոլորտի գրանցած արդյունքները։
«Շինարարության ոլորտում ի տարբերություն նախորդ 11 ամիսների հետընթացի, արձանագրել ենք փոքր, բայց դրական աճ: Միակ ոլորտը, որտեղ որևէ աճ չենք գրանցել, գյուղատնտեսությունն է»,-նշեց Քոչարյանը, հավելելով, որ այդ հանգամանքը պայմանավորված է սեզոնայնությամբ:
«Զգալի դրական փոփոխություններ ենք արձանագրել ներքին առևտրի ոլորտում, դա կապված է զբոսաշրջության աճի հետ, պատահական չէ, որ ծառայությունների և առևտրի բնագավառում գրանցած 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվությունը պայմանավորված է ներգնա զբոսաշրջության աճով»,-եզրափակեց նա:
Vesti.am