Foto

Գործադիրը հավանություն տվեց գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին

ՀՀ կառավարությունը հաստատեց գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը,  որով սահմանվում է ոլորտում սուբսիդավորման ընդհանուր մոտեցումները, սկզբունքները և  ուղղությունները:

Նախագծի զեկուցող, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ  նախագծի ընդունմամբ հստակեցվում են առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումները, որոնց իրականացումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպաստավոր օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը,  երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:

Նախագիծը ներկայացնում է հացահատիկային և հատիկային ընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության և սերմնաարտադրության զարգացում, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում, գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցություն, ժամանակակից տեխնոլոգիաների մշակվող ինտենսիվ այգիների համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համակարգին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, ինչպես նաև ապահովագրական համակարգերի փորձնական ծրագրի ներդրում:

Vesti.am