Foto

81 հողակտոր կօտարվի էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարության համար

Կառավարությունը հավանության արժանացրեց Լալվար  և Նոյեմբերյան բարձրավոլտ էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարության համար որոշակի հողատարածքների նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Լալվար և Նոյեմբերյան երկու բարձրավոլտ գծերը կոչված են ապահովելու երկրի հյուսիսային շրջաններում բաժանորդների  էներգամատակարման հուսալիությունն ու որակը, սակայն կառուցված լինելով 1964-ին, երբևէ վերանորոգման չեն ենթարկվել:

Էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցման՝ մասնավորապես բարձավոլտ գծերի սյուների բետոնապատման աշխատանքներ կատարելու համար կօտարվի 81 հողակտոր տարածք:

Vesti.am