Foto

Վարչապետը հանձնարարել է Ամանորին ընդառաջ վերահսկել ապրանքների գների անհիմն բարձրացումները

Գործադիրի նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկայում վերահսկողության խստացման վերաբերյալ հանձնարարական է տվել։

«Հաշվի առնելով ամանորյա տոների շրջանում տնտեսական ակտիվության ավելացման և սպառողական որոշ ապրանքների գների անհիմն բարձրացման հանգամանքը, առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող շուկաներում գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործունեության կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և գործուն միջոցներ կիրառելու համար»,-եզրափակեց Կարապետյանը:

Vesti.am