Foto

Վրաստանում մարդիկ կան, ովքեր բավարար սնունդ չունեն. Թբիլիսիի քաղաքապետի կին

Նորաձևությունը, սպորտը և աշխարհաքաղաքականությունը, կարծես, անբաժան կողակիցներ են: Վիկտորիա և Դեյվիդ Բեքեմները, համադրելով իրենց  երաժշտական և սպորտային տաղանդները,  700 մլն դոլար արժողության տրանսատլանտյան բիզնես-կայսրություն են կառուցել: Ժակլին Քենեդու «սառը պատերազմի» կատարյալ համադրությունների  զգեստապահարանը  համակցված է «դաշնակից նորաձևության ուժերի», ինչպես օրինակ «Dior»-ի և « Givenchy»-ի հագուստների հետ, գրում է «Forbes»-ը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ամուսնացած է սուպերմոդել Կառլա Բրունիի հետ, ով վերջերս եզրափակեց Միլանում կայացած «Versace» միամյա նորաձևության շոուն:

Միլանն այն քաղաքն է, որը միացրել է Անուկի Արեշիձեին և Կախա Կալաձեին, գեղեցիկ և ուժեղ զույգ, որը գտնվում է մեկ այլ կատարյալ նորաձևության փոթորկի էպիկենտրոնում` Վրաստանում: Կախա Կալաձեն, Միլան ֆուտբոլային ակումբի գավաթակիր է, ով հետագայում քաղաքական գործչի կարիերա ստեղծեց, ներկայումս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի նորընտիր քաղաքապետն է:

Անուկի Արեշիձեն վրացի դիզայներ է, որի անվանական «ANOUKI» ապրանքանիշը  2013-ից սկսած ոճի միջազգային արենայում շատերի համակրանքն է վայելում: Նա իր 2018թ. գարուն-ամառ հագուստի հավաքածուն է ներկայացրել Թբիլիսիում անցկացված «Mercedes Benz» նորաձևության շաբաթում:

Նորաձևության ցուցադրությունից հետո «Forbes»-ը Անուկիի հետ զրուցել է նրա ստեղծարարության, նոր ի հայտ եկող բիզնես կապերի և Թբիլիսիի առաջին ընտանիքի ազդեցության մասին:

Ստեփան Ռաբիմով. 

-Նորաձևության ասպարեզ, քաղաքականություն, ընտանեկան կյանք, ինչպե՞ս եք կարողանում հավասարակշռության մեջ պահել այդ ամենը:

Անուկի Արեշիձե.

- Բարդ է, (ծիծաղում է), նախևառաջ ես մայր եմ, ապա կին և վերջում նոր դիզայներ: Մենք նոր կյանք ենք սկսում և դա փոփոխություններ կբերի: Ամուսինս ինձ շատ է օգնել երազանքիս հասնելու համար: Հիմա ցանկանում եմ այս նոր դերում շատ ակտիվ լինել, ինչպես ասեմ, շատ տեսանելի: Սա միայն ինձ համար չէ, դա մեր կանանց և երեխաների համար է: Ես հիմա նրանց համար շատ լավ գործեր  անելու հնարավորություն ունեմ:

Ստեփան.

- Զգու՞մ եք, որ այն բանից հետո, երբ վառվեց Ձեր ընտանիքի քաղաքական աստղը, դուք ամբողջ Վրաստանն եք ներկայացնում:

Անուկի.

- Այո, ես զգում եմ ճնշումը: Լսեք, այստեղ Վրաստանում մարդիկ կան, ովքեր բավարար սնունդ չունեն: Նրանք հետաքրքրված չեն քաղաքականությամբ կամ նորաձևությամբ: Նրանք ընդամենը հաց են ուզում: Ես մեղավոր կզգամ, եթե միայն կենտրոնանամ իմ նորաձևության աշխատանքների վրա: Ամեն շաբաթ, օրինակ, առևտուր եմ անում փողոցի խանութներից և մարդիկ ճանաչում են ինձ: Նրանցից այնպիսի ջերմություն եմ ստանում: Նրանց աջակցությունը չափազանց կարևոր է ինձ համար: Այն ինձ եռանդ է տալիս ավելի մեծ գործեր ձեռնարկելու: Կարծում եմ՝ գիտեք մոդել Նատալյա Վոդյանովային,  նրա հրաշալի բարեգործական աշխատանքն ինձ համար ոգեշնչման մեծ  աղբյուր է:

Vesti.am