Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է
Հիշեցնենք, որ այսօր վերը նշված հասցե էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որպեսզի քանդեն այդ հասցեում գտնվող տնակները: Բնակիչները քարեր էին նետել նրանց ուղղությամբ, վնասվել էր ոստիկանական մեքենա։
Հասմիկ Սարգսյան









