Կիևի դատարանն ազատ է արձակել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին՝ հրաժարվելով նրա համար որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։
Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիի համար երկամսյա կալանք էր պահանջում՝ նրան մեղադրելով «հանցավոր խմբի մասնակիցներին աջակցելու մեջ»։
Ինքը՝ Սաակաշվիլին, դատարանում հերքել է բոլոր մեղադրանքները՝ հատկապես կապը ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ։
Vesti.am