Foto

22-ամյա վրացուհին փորձել է ճամպրուկի մեջ թաքնված՝ հատել վրաց-թուրքական սահմանը

Վրացուհին, որի մուտքն արգելել էին Թուրքիա, փորձել է սահմանը հատել ապօրինի ճանապարհով՝ ճամպրուկում թաքնված։ Ինչպես գրում է «Hurriyet Daily News»-ը՝ նրան հայտնաբերել են սահմանապահ ծառայության աշխատակիցները։

«Սարպի» հսկիչ-անցագրային կետում սահմանապահները կանգնեցրել են մի կնոջ, որը փորձել է մեծ ճամպրուկ բռնած ոտքով հատել սահմանը։ Սահմանապահները բացել են ճամպրուկն ու այնտեղ հայտնաբերել Վրաստանի 22-ամյա քաղաքացու։

Երկու կանանց փոխանցել են տեղի իշխանություններին։

2017-ի փետրվարին էլ Վրաստանի քաղաքացին նույն անցակետով փորձել էր ճամպրուկով անցկացնել 28-ամյա կնոջ։

Vesti.am