Foto

Արցախն ու Հայաստանը միացյալ զորավարժությունեն անցկացրել

Արցախի և Հայաստանի  միջև առկա  ռազմական համագործակցության շրջանակներում «Առկա ուժերով և միջոցներով հարձակողկան օպերացիայի նախապատրաստումն ու վարումը: Նպաստավոր բնագծերի զբաղեցումը և պաշտանության կազմակերպումը» թեմայով Արցախում անցկացվեց Հայաստանի և Արցախի զինված ուժերի միացյալ զորավարժություններ:

Զորավարժություններին մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  Զորավարժությունների ժամանակ մշակվել են հատկապես հարձակողական գործողություններ:

Միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զորավարժության ընթացքում ստուգվեց զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև կկատարելագործվեն դրանց մարտական ունակությունները:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև առկա ռազմական համագործակցության, ինչպես նաև փոխադարձ օգնության շրջանակներում երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակում է լինելու: Մեր հիմնական նպատակը հենց դա էր, որ համահավաք զորախումբը ներդաշնակեցվի, որպեսզի կարողանան միասին գործել, միասին խնդիրներ կատարել անհրաժեշտության դեպքում միասին մարտ վարել»,- նշեց զորախմբի հրամանատարը:

Փարվանյանը շեշտեց, որ զորավարժությունը լայնամասշատաբության առումով նախադեպ չի ունեցել. զորավարժություններին ներգրավված էր մի քանի հարյուր անուն տեխնիկա թե՛ ցամաքային, թե՛  օդային զորատեսակներից և հազարավոր զինծառայողներ:

«Պայմանական իրավիճակը հետևյալն էր՝ հակառակորդը պայմանականորեն ճեղքել է մեր առաջնագիծը: Մեր զորախումբը խնդիր ուներ կանգնեցնելու հակառակորդին, ստիպելու անցնել հապճեպ պաշտպանության, և ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, մասնատելու, և մաս առ մաս ջախջախելու իր իսկ զբաղեցրած շրջանում»,- հստակեցրեց Փարվանյանը:

Զորավարժությունների ավարտից հետո լրագողների  հետ զրույցում գնահատելով զորավարժությունները՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասաց, որ արդյունքները բավարար են ու գոհացուցիչ:

«Հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախելայն հակառակորդըորը կփորձի հատել Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության սահմանըապա այս խմբավորումը նախատեսված է նրա համարորպեսզի մխրճված հակառակորդի վրա հարձակվիմասնատի։ Կոնկրետ այս զորավարժության ժամանակ մտահաղացումն այդպիսին է եղել՝ ամբողջությամբ ջախջախել»,- շեշտեց Հակոբյանը՝ նշելով, որ տեխնիկան մարտունակ վիճակում էանձնակազմը պատրաստ էկրակ վարելու համարհրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել ու իրենց որոշումները իրականությունդարձնել:

«Արդյունքները կամփոփենքերբ որ ողջ տեխնիկան վերադառնա զորամասի մշտական տեղակայման վայրմենք կհաշվենք կրակային խոցման արդյունքներըղեկավար կազմի կայացրած որոշումներըայնուհետև կտանք գնահատականբայցընդհանուրայնինչ որ դինամիկայով տեսել ենքմտահաղացումը շատ լավ էր»,- ասաց Մովսես Հակոբյանը։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ Զինված ուժերի ռազմավարական դոկտրինան պաշտպանողական էբայց պաշտպանողական օպերացիան իր մեջ ներառում է պաշտպանողականհարձակողական ու հակահարձակողական օպերացիա։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասացոր Արցախին ու Հայաստանին լավ պատրաստված զինվորներ պետք ենբայցգերագույն խնդիրը ներդաշնակ ստորաբաժանում ունենալն է։

 «Եթե ունես բանակապա դա պետք է մարզել և շատ կարևոր էոր մեր հակառակորդը լինի արժանի հակառակորդորպեսզի մենք հաղթենք արժանի հակառակորդին»,- նշեց Մ.Հակոբյանը։

Vesti.am

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

https://www.youtube.com/watch?v=Tx8I0NRDzFM&feature=youtu.be