Foto

ԱԺ-ն քննարկում է հարկային և մաքսային ծառայությունների մասին օրենքների նախագծերը

ԱԺ-ն քննարկում է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով, միևնույն փոփոխությունն առաջարկվում է երկու օրենքներում:

«Դրանք վերաբերում են հարկային և մաքսային մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներին: Խնդիրն այն է, որ երկու օրենքով էլ սահմանված են ֆոնդի ծախսման միջոցները, որտեղ տնտեսված միջոցների ծախսման ուղղությունները նախատեսված չեն»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջարկվում է լրացում կատարել՝ նախատեսելով, որ համակարգի նյութական խրախուսման և տնտեսված միջոցներն ուղղվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Vesti.am