Foto

Սահմանափակ ռեսուրսներից օգտագվելու թույլտվությունների տրամադրումը կպարզեցվի

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտագվելու համար  պետական կամ  տեղական ինքնակառավարման մարմիների կողմից  թույլտվություններին և այլ  փաստաթղթերի տրամադրումը պարզեցնլուն:

«Ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու  համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր  են օգտվել որոշ սահմանափակ ռեսուրսներից, օրինակ  հանրային տարածքների վարձակալության, ջրային  ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ և այլ փաստաթղթեր: Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն  համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի  տրամադրման միասնական և հստակ պայմաններ, ինչպես նաև դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման  մարմինների հայեցողական որոշումների հիման վրա: Նման ձևով վարչարարությունը բացասական է ազդում  տնտեսվարող միջավայրի վրա: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել այդ գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և հասանելիության համար հավասար  պայմանների ապահովման նոր մեխանիզմ»,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց  երկամսյա ժամկետում, համագործակցելով  ՏՄՊՊՀ-ի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ  ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ և Կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ փաստաթղթերի տրամադրումը, մրցութային կանխատեսելի և հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր:

Vesti.am