Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները չեն որոշակիանում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը չի փոփոխվել և մեկ բարելի դիմաց կազմել է 54,30 դոլար։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարյան մատակարարումներն աճել են 0,10 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 60,55 դոլարի:
Vesti.am