Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այդ մասին գրում է gazeta.ru-ն:
Նյույորքյան (NYMEX) ապրանքային բորսայում թեթև տեսակի «WTI» նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,44%-ով՝ կազմելով 54,62 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,06%-ով՝ հասնելով բարելի համար 61,10 դոլարի:
Vesti.am