«2018 թվականին նախատեսվում է 1 տրիլիոն 247. 9 մլրդ դրամ հարկային եկամուտներ գրանցել, ինչը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 9.9 տոկոսով»: 2018թ. պետական բյուջեի մասին նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ 2017 ընթացիկ տարում 9 ամիսների տվյալներով՝ ՊԵԿ-ը հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ է գրանցել։
«Այս աճը վերաբերում է այն աճին, որը ԱԱՀ վերադարձը չի ներառում։ 2017-ից մենք ԱԱՀ գերավճարի վերադարձի գումարներն այլ կերպ ենք հաշվառում։ Այժմ դրանք պարզապես եկամուտներից նվազեցնում ենք, այլ ոչ թե համապատասխան ծախսային հոդվածներով ենք արտացոլում։ Համադրելի պատկերի առումով՝ իրավիճակը հետևյալն է՝ ոչ թե արդեն 49.1 մլրդի չափով եկամուտների աճ է գրանցվել, այլ 74.1 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, որը նախորդ տարվա համեմատ՝ 9.5 տոկոսով ավելի է: Հարկային մարմինների մասով ունենք 40.5 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, իսկ մաքսայինի մասով՝ 34 մլն դրամ», - ասաց Միրումյանը:
Vesti.am