Foto

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը 2018-ի բյուջեից կհատկացվի 52.6 մլրդ դրամ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «2018թ. պետական բյուջեի մասին» նախագծի նախնական քննարկումները: Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն է:

Իր զեկույցում փոխնախարարն ընդգծեց, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը կտրամադրվի 3 մլրդ 22 մլն դրամ, կիրականացվի16 բյուջետային նախագիծ: Ներկայացված տվյալների համաձայն՝ այստեղ 2017-ի հետ համեմատած կա շուրջ 430 մլն-ի չափով աճ:

«Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը պետբյուջեից կտրամադրվի 81.7 մլրդ դրամ: Կադաստրի պետական կոմիտեին կհատկացվի 3.7 մլրդ դրամ, որը հիմնականում կծախսվի աշխատավարձերի վրա: Տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով կհատկացվի 52.6 մլրդ դրամ»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ հիմնական միջոցները տրամադրվելու են տրանսպորտի և ճանապարհների ծախսերի համար:

Vesti.am