Foto

Նավթի գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն նվազել են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,10 տոկոսով՝ մինչև 52,13 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել  է 0,08 տոկոսով, մինչև 58,36   դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Vesti.am