Այս տարի ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության մեջ դրական միտում է նկատվել: ՀՀ-ում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմով նիստին ասել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը փոխանցում է aysor.am-ը:
«Սա փաստում է, որ մենք դուրս ենք գալիս կայուն տնտեսական աճի դաշտ։ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկն ավելի արագ է զարգանում, մյուսը՝ դանդաղ, բայց դրական աճ բոլորն են գրանցել»,-նշել է նա։
Անդրեյ Կոբյակովի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելուն նպաստում են երկրների միջև ընդլայնվող երկխոսությունները։ Մասնավորապես՝ Բելառուսի վարչապետը կարևորել է ճանապարհային քարտեզների և թվային օրակարգի մշակումը։
Վարչապետը նկատեց, որ առավել զգայուն հարցը գազի և նավթի միասնական շուկա ձևավորելն է, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին։
Մանրամասները՝ aysor.am-ում: