Foto

Հայաստանի գեղասահորդները մասնակցում են միջազգային մրցաշարերի

Հոկտեմբերի 20-22-ը՝ Մոսկվայում անցկացվել է գեղասահքի Գրան Պրիի փուլը, որտեղ հանդես է եկել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Մեր մարզուհին զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող դարձել է ՌԴ-ի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

«Նման մրցաշարի մասնակցելն արդեն մեծ հաջողություն է մեզ համար: Այժմ մեր առաջատար մարզիկները պատրաստվում են միջազգային մրցաշարերի: Անաստասիան և Սլավիկ Հայրապետյանը նոյեմբերին կմեկնեն Տալլին՝ մասնակցելու ISU Challenger Series մրցաշարին: Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը Վարշավայում նմանատիպ մրցաշարում հանդես կգա»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում  ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Վերջինս հայտնել է նաև, որ այսօր Էդվարդ Տեր-Ղազարյանը կմեկնի Ռումինիա՝ մասնակցելու պատանեկան միջազգային մրցաշարի.

«Էդվարդը 12 տարեկան է, ապրում և մարզվում է Մոսկվայում»,- ասել է ՀԳՖ նախագահը: