Հին Օլիմպիայում՝ Հերա աստվածուհու տաճարի մոտ տեղի ունեցավ 2018 թ. Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ջահի վառման արարողությունը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Օլիմպիական խաղերի ծննդավայրում «Փհենչհան-2018»-ի ջահը վառեց հույն դահուկավազորդ Ապոստոլոս Անգելիսը: Այնուհետև օլիմպիական կրակը տարավ Հավարավային Կորեայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պակ Չի Սոնը:
Օլիմպիական կրակն ութ օր հետո կհասնի Աթենք, որտեղից էլ կուղեւորվի Փհենչհան: Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ 100 օր առաջ ջահը կսկսի շրջել Հարավային Կորեայի տարածքով:
Փոխանցումավազքին կմասնակցի շուրջ 7500 ջահակիր: Օլիմպիական կրակը կանցնի 2018 կմ: Փետրվարի 9-ին այն կհասնի Փհենչհանի «Օլիմպիական» մարզադաշտ:









