Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:
«WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,15 տոկոսով՝ մինչև 51,98 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,16 տոկոսով, մինչև 57,46 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Vesti.am