Նոյեմբերին կսկսվեն «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբի և Ժոզե Մոուրինիոյի բանակցությունները։ Անգլիական ակումբում ծրագրում են նոր հնգամյա պայմանագիր առաջարկել 54-ամյա մարզչին՝ 72.9 մլն եվրո արժողությամբ։
Life.ru-ի փոխանցմամբ, ավելի վաղ հայտնի էր դարձել, թե Մոուրինյոն նշել է, որ ՄՅՈւ-ն հաստատ իր վերջին ակումբը չի լինի:
Ներկայում «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում երկրորդ տեղն է զբաղեցնում։
Vesti.am









