Foto

Արտահանումից բացի աճել է նաև էլեկտրական էներգիայի սպառումը. նախարար

«2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5123.1 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6 տոկոս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

«Արտահանումը նույնպես աճել է: 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրական էներգիայի արտահանումը կազմել է 954.9 մլն կվտ/ժ, նախորդ տարվա 868.7 մլն կվտ/ժ-ի դիմաց։ Աճը կազմել է 9.9 տոկոս», - նշեց Մանուկյանը։

Արտադրությունից, արտահանումից բացի աճել է նաև էլեկտրական էներգիայի սպառումը։

Vesti.am