Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։
Ինչպես տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից, երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաև պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։
Այսօր պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Արփինե Դալալյանը ( 90+ կգ)։









