ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկություն է սկսվել` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար:
Կոչման հավակնորդների թվում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ինչպես նաև «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Բացի այդ երկու ֆուտբոլիստներից շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են նաև Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Ջենք Թոսունը («Բեշիքթաշ»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեն Ազարը («Չելսի»), Նեյմարը (ՊՍԺ) և Կուինսի Պրոմեսը («Սպարտակ»):
Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 20-ին:
Vesti.am









