Հոկտեմբերի 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Հայրապետյանը հաղթել է մեկնարկային գոտեմարտում: Սակայն, հայ ձյուդոիստին չի հաջողվել հաղթահարել հաջորդ մրցակցի արգելքը: Հայրապետյանը դուրս է մնացել հետագա պայքարից:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ ձյուդոիստ ուներ:









