Foto

Թեղուտի էկոլոգիական աղետն այլևս անհնար էր պարտակել․ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է հանքին տրված վարկը. «Հետք»

Ակտիվ քաղաքացիների և հետաքննող լրագրողների հետևողական աշխատանքը գրանցեց հերթական դրական արդյունքը: Գրում է «Հետքը»:

2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ «PensionDenmark» մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար «ՎՏԲ» բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Այդ վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը՝ պայմանով, որ այն ծառայի դանիական «FLSmidth» ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, իսկ «EKF»-ը գործարքում ներգրավված էր որպես վարկի չմարման դեպքում գումարի երաշխավոր։ Նման ծրագրերը վարկավորելը կենսաթոշակային հիմնադրամը հիմնավորել էր «պարտատոմսերից ստացվելիք եկամտից շատ ավելի բարձր եկամուտ ապահովող ծրագրերում ներդրում անելու» շարժառիթով։ Ավելի ուշ՝ 2016-ին, FLSmidth ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Շուլցը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով՝ «Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար»:

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ «EKF»-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։

«Որոշումն ավելի երկարճանապարհի գագաթնակետն էերբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենքմեր խոսքի տոնը։ Նախքան այս տարվա ամառային արձակուրդներըծրագրիհավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավորզգուշացում ուղարկեցինք հանքինոր դուրս կգանք ծրագրիցեթե հանքը չբավարարիմեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինքինչից հետոհայտնեցինքոր հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից», ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։

Մանրամասները՝ «Հետքը»-ում: