«Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են մոտ 35 տոկոսով»,- ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Շաբոյանի խոսքով՝ գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ և տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են այդ գործոններից ընդամենը մեկը լինել:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կարագի ոլորտում խոշոր ընկերության՝ «Ալեքս գրիգի» ձեռքբերման փաստաթղթերը. «Համաձայն մեր ուսումնասիրությունների, ձեռքբերման փաստաթղթերով կարագի գները շուրջ 87 տոկոսով են թանկացել»:
Շաբոյանի փոխանցմամբ, միջազգային շուկայում գներն անցած տարվա մայիսից բարձրացել են 126 տոկոսով, իսկ մեզ մոտ միայն 35 տոկոսով:
Vesti.am