Foto

Կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել վոյելբոլի ներքին առաջնություն. Ռոստոմյան

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Հրաչյա Ռոստոմյանը հյուրին հայտնել է, որ վոլեյբոլը մշտապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում է: Կողմերը քննարկել են Հայաստանում վոլեյբոլի զարգացման վերաբերյալ հարցեր.

«Չնայած Հայաստանում առավել զարգացած են մենապայքարային մարզաձևերը, պակաս մասսայականություն չեն վայելում նաև խաղային մարզաձևերը: Հուսով եմ՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ Հրաչյա Մուրադյանի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել վոյելբոլի ներքին առաջնություն»,-ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Ալեքսանդր Բորիչիչը Հրաչյա Ռոստոմյանին տեղեկացրեց եվրոպական կոնֆեդերացիայի՝ հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձևի մասսայականացմանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրդյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: