Ալբանիայում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայ ծանրորդները պայքարի մեջ կմտնեն այսօր՝ հոկտեմբերի 17-ից:
Հայաստանի թիմի մի խումբն արդեն մրցավայրում է, իսկ մյուս խումբն Ալբանիա կմկենի հոկտեմբերի 18-ին:
Վաղը կմրցեն Հրայր Հովհաննիսյանը (69 կգ) և Իզաբելա Յայլյանը (58 կգ):









