Foto

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 7 հորիզոնականով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան և Պորտուգալիան:

Լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել Արգենտինան, Բելգիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին և Պերուն: