Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Տյանցզինում (Չինաստան) կայացած Կանանց թենիսի ասոցիացիայի մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթել է 19-ամյա Արինա Սոբոլենկոյին: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն:
Հանդիպումը կայացել է հոկտեմբրի 15-ին և ավարտվել Շարապովայի հաղթանակով՝ 7:5, 7:6 (10:8) հաշվով:
30-ամյա թենիսիստուհու համար Տյանցզինում ստացած տիտղոսը դարձավ WTA-ում 37-րդը և առաջինը 2015-ի մայիսից հետո, երբ նա Հռոմում հաղթել էր «Premier» մրցաշարում:
Vesti.am









