Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
«WTI» տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.51 տոկոսով՝ մինչև 51.04 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.56 տոկոսով, մինչև 56.02 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Vesti.am