Foto

ԱԱ. մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 5-րդն է

Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության տղամարդկանց պայքարում կայացել են առանձին գործիքների եզրափակիչները։

ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մերդինյանը վաստակել է 14.700 միավոր։

Այս վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մաքս Ուիթլոքը՝ 15.441 միավոր։

Այսպիսով, հայ մարմնամարզիկներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի առաջնությունում։