Երևանում այսօր տեղի ունեցավ Ի պատիվ Սուրբ Խաչվերացի ռուսական ուղղափառ տաճարի օծման հանդիսավոր արարողությունը: Տաճարի օծման արարողությանը հաջորդեց Սուրբ պատարագը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուս ուղղափառ եկեղեցու Վլադիկովկասի և Ալանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Լեոնիդը, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ռուսական ուղղափառ տաճարի կառուցման հովանավոր Արա Աբրահամյանը, դեսպաններ, Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնյաներ, Հայաստանում ռուս ուղղափառ համայնքի հավատացյալներ:
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:
Դուսյա Ղազարյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
https://www.youtube.com/watch?v=gmjkuMW1KiE&feature=youtu.beVesti.am