Foto

Սուրճի համաշխարհային օրվան նվիրված թեմատիկ երեկո «Լոֆթում»` Էռնա Միրի մասնակցությամբ (տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբերի մեկին Սուրճի համաշխարհային օրվա կապակցությամբ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը թեմատիկ երեկո էր կազմակերպել, որին մասնակցում էր Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա կողմից հրավիրված  «Նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթող, երգչուհի Էռնա Միրը: Թեմատիկ երեկոյի հյուրերը կարող էին շրջել տարածքով, օգտվել սուրճ արտադրող ընկերությունների կազմակերպած  հյուրասիրությունից, ինչպես նաև վայելել Էռնա Միրի կատարումները:

Սաթենիկ Թովմասյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=yd7PU9bZDK4