Սեպտեմբերի 30-ին Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ավարտվեց գեղասահքի «Nebelhorn Trophy 2017» միջազգային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի 6-ական ուղեգիր:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, շաբաթ օրը կամավոր ծրագրով հանդես եկան մենասահորդուհիները: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց յոթերորդ տեղը, իսկ կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր արդյունքով (45.57+96.73) բարձրացավ 8-րդ հորիզոնական (142.30):
Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կամավոր ծրագրում 7-րդն էր, կարճ և կամավոր ծրագրերի հանրագումարով (55.05+85.93)՝ 8-րդը (140.98):
Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ զույգը «Nebelhorn Trophy 2017»-ի արդյունքներով Պհենչհան-2018-ի, համապատասխանաբար, առաջին և երկրորդ պահեստայինների կարգավիճակ են ստացել:









