Foto

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հոկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում երկրորդն է: Նա դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից՝ Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2801 միավոր է:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Սերգեյ Մովսիսյանը (76-րդ տեղ, 2671), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Գաբրիել Սարգսյանը (92-րդ, 2657): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (2657) 94-րդ հորիզոնականում է:

Լավագույն եռյակում են՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2826) և Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2794):

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 48-րդ տեղը (2415), Լիլիթ Մկրտչյանը՝ 67-րդը (2390):