Foto

Հայաստանի ծանրամարտի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմը Բուխարեստում կայացած նիստում միաձայն որոշեց  տարիներ առաջ հակադոպինգային կանոնները խախտած ինը երկրի ազգային ֆեդերացիայի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի մեկ տարով հեռացնել: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի կեսից, հետևաբար, այդ երկրների, դրանց թվում՝ Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի  նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: