Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան (ՀՀԿ ԵԿԱ) սկսում է ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարների և երիտասարդների հետ հանդիպումների շարք, որի նպատակն է երիտասարդներին, ՀԿ-ներին հնարավորություն ընձեռել շփվելու գերատեսչությունների ղեկավարների հետ և իրենց հուզող հարցերն ու խնդիրներն ուղղել հենց հասցեատերերին:
«Լոֆթի» աջակցությամբ առաջին հանդիպումը կայացավ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ: Փոխնախարարն անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին, հանդիպմանը ներկա երիտասարդներն էլ նրան ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Մերի Բալասանյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=An2jgQsWSyA