Foto

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը վթարի է ենթարկվել

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել Հոլանդիայում:

Goal.com-ի փոխանցմամբ, հարձակվողն Ամստերդամ էր մեկնել մասնակցելու կոլումբացի հայտնի երաժիշտ Մալումայի համերգին:

Տաքսու վարորդը, որն արգենտինացի ֆուտբոլիստին համերգից հետո տարել է օդանավակայան, կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել սյանը: Ֆուտբոլիստը կապել է անվտանգության գոտին, սակայն չի հաջողվել խուսափել կողոսկրի կոտրվածքից:

Ոչ պաշտոնական տվյալներով, Ագուերոն կարող է 2 ամիս բաց թողնել: «Մանչեսթեր Սիթին» և Արգենտինայի հավաքականը դրա վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:

Vesti.am